Ռուսական կործանիչ է խոցվել Զմեյնի կղզու մոտ, հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում ուկրաինական դրոնների հարձակման պատճառով

Հինգշաբթի լույս ուրբաթ առավոտ Ռուսաստանի 9 շրջան և Ազովի ծովի ջրային տարածքը դարձել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների թիրախ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրդեհ է բռնկվել Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում: Հարվածի թիրախում հայտնված Սիզրան քաղաքը Ուկրաինայի հետ սահմանից հեռու է ավելի քան 800 կմ: Հայտնի էր դարձել նաև, որ Օդեսայի մարզում՝ Զմեյնի կղզու մոտ, ընկել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Су-30СМ ինքնաթիռը:

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ էին հասցրել «Դրուժբա» խողովակաշարի՝ Բրյանսկի մարզում գտնվող հիմնական բաշխիչ կայանին՝ Ունեչային, ինչի հետևանքով Հունգարիան զրկվել է ռուսական նավթից: Բուդապեշտն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները համարել է Հունգարիայի «էներգետիկ անվտանգության» և «ինքնիշխանության» վրա հարձակում, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Related posts

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով