Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին և ընդունել ենք այն․ Նիկոլ Փաշինյան

Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին և ընդունել ենք այդ առաջարկը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը սպասվում է վաղը՝ մայիսի 19-ին, Մոսկվայում՝ նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովի շրջանակներում։ Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում», – հայտնեց Փաշինյանը՝ հավելելով, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան