Ռուսական կողմը ողջունում է գերիների փոխանակման վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը. Զախարովա

Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու՝ Երևանի և Բաքվի փոխադարձ ցանկությունը: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Մարիա Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը ողջունում է նաև գերիների փոխանակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը: Նրա խոսքով՝ դա հաշտեցման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին, մենք ի սկզբանե ասել ենք՝ այդ ժամկետը պետք է որոշեն կողմերը։ Մոսկվան էլ, իր հերթին, պատրաստ է այսուհետ էլ աջակցել գործընկերներին՝ հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը կոչված է հուսալի հիմքեր ձևավորելու տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասել է Զախարովան։

Related posts

2026-ի հունիսի 7-ի ընտրությունները բազմազան էին և լավ կազմակերպված. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ

«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները լուսան են ֆիքսել