Ռուսական զինվորական շարասյուները մեկնում են Արցախ

Խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումը, որն Ուլյանովսկից Հայաստան է ժամանել, մեկնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման խնդիրների կատարման համար։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կիլոմետր և տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի 20 Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ արդեն վայրէջք են կատարել Հայաստանում: Դրանցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 400 զինծառայող, նյութական միջոցներ, զրահամեքենաներ, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, կապի միջոցներ:

Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Ռուսական զորակազմի հիմքը կլինի Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումը:

Կողմերի միջև պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու նպատակով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական դիտակետերի տեղադրում։

Ստեփանակերտ քաղաքի շրջանում խաղաղապահ գործողության կառավարման համար տեղակայվում է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը:

 

Related posts

Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին