Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին:  Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են  քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը:

ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Related posts

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Վարչապետը ժամանել է Դուբլին