Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը:

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակում:

Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութը ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվությունը:

Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի սահմանած չափանիշներին:

 

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով