«Ռոսավիացիան» երկարացրել է թռիչքների արգելքը

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 13-ը։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությանը։

Ընդհանուր առմամբ, սահմանափակումների տակ է հայտնվել Ռուսաստանի 11 օդանավակայան հետևյալ քաղաքներում՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։

Նախկին սահմանափակումները գործում էին մինչև ապրիլի 7-ը։ Նշվում է, որ ավիաընկերությունները կարող են փոխադրումներ կազմակերպել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ