ՌԴ Պետդուման ընդունել է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարություն

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ 363 կողմ ձայներով՝ միաձայն:

«Հենց նոր ինձ հետ կապվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով արձանագրեց, որ զանգահարում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ և ընդունված հայտարարության բովանդակության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ադրբեջանի Միլի մեջլիսի համապատասխան պաշտոնատար անձանց:

Հ.Գ. Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի շատ և շատ պատգամավորներ իրենց հստակ քաղաքական գնահատականը տան Ադրբեջանի վայրագություններին», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Related posts

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Մայրաքաղաքում և մարզերում ակցիաները շարունակվել են

Սյունիքի մարզում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի