ՌԴ-ում զինվորական ծառայության զորակոչի տարիքը կլինի 18-ից 30 տարեկան

ՌԴ-ում զինվորական ծառայության տարիքը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը ենթադրում է, որ զորակոչի տարիքը կլինի 18-ից 30 տարեկան։ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել նախագծի երկրորդ ընթերցմամբ համապատասխան ուղղումը, լրագրողներին հայտնել է հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հիմնական փոփոխությունն այն է, որ զորակոչի տարիքի վերին շեմը 30 տարեկանն է, և որոշվել է ստորին շեմը թողնել 18 տարեկան, քանի որ շատ տղաներ ցանկանում են գնալ և ծառայել 18 տարեկանում։ Հիմա նրանց նման հնարավորություն է տրվում»,- ասել է Կարտապոլովը։

Կարտապոլովը նաև հավելել է, որ զորակոչի տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելու նոր նորմերը չեն ազդի 2023 թվականի աշնանային զորակոչի վրա։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել