ՌԴ-ում բժիշկները 14-ամյա աղջկա ստամոքսից 15 սանտիմետրանոց գդալ են հանել

Մերձմոսկվայում Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոնի բժիշկներն աղջկա ստամոքսից հանել են 15 սանտիմետրանոց գդալ, որով նա փորձել էր դուրս բերել կոկորդում մնացած խնձորի կտոր, հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։

«Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոն է ընդունվել 14-ամյա մի աղջիկ, որը պատահաբար կուլ էր տվել գդալը: Նա փորձում էր կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս բերել: Բժիշկներն անմիջապես որովայնի օրգանների ռենտգեն են կատարել և հաստատել օտար մարմնի առկայությունը աղջկա ստամոքսում», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում:

Էնդոսկոպիստ Դարիա Ստեպանենկոն հայտնել է, որ վիրահատությունը տեւել է մոտ մեկ ժամ և հաջող է անցել։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ