ՌԴ-ում ամբողջովին արգելվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի շրջանառությունը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին նշվում գերատեսչության հայտարարության մեջ։
«Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատիոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- կարծում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում։
Ծառայությունն այս մասին ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին