ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցությունը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Շվեդիայում կայացած հանդիպմանը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ընդլայնումը, Ուկրաինային շարունակական աջակցությունը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը և հուլիսին Թուրքիայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը:

Հանդիպումից հետո դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն վճռականորեն կպաշտպանի յուրաքանչյուր դաշնակցի:

«Եթե ինչ-որ մեկն այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, պատասխանն ավերիչ կլինի»,- ասել է Մարկ Ռյուտեն։

Բացի այդ, նա կարևորել է Կիևին օգնությունը՝ նշելով՝ Ուկրաինան պետք է ունենա ամեն բան՝ պաշտպանվելու ներկա և հնարավոր ապագա ագրեսիայից: Ռյուտեն նաև շեշտել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի շուրջ երկրների համախմբման անհրաժեշտությունը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արժեքավոր կառույց է ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար:

Related posts

Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը

Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա