ՌԴ-ն դեռ ԱՄՆ-ից պատասխան չի ստացել սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը երկարաձգելու Պուտինի առաջարկի շուրջ

Մոսկվան դեռևս Վաշինգտոնից պատասխան չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի գործողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Մենք պատասխան չենք ստացել: Մենք սպասում ենք Պուտինի նախաձեռնության պատասխանին և սա համարում ենք շատ կարևոր հարց», – ասել է Կրեմլի խոսնակը։

2025 թ. սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պահպանել պայմանագրով սահմանված սահմանափակումները ևս մեկ տարով, եթե նման քայլ կատարի նաև ԱՄՆ-ն: Պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարին:

Հոկտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ղեկավարի առաջարկն անվանել էր «լավ գաղափար»: Սակայն Վաշինգտոնից պաշտոնական արձագանք Մոսկվայի առաջարկին դեռևս չի եղել։

 

Related posts

31/38 ընտրատեղամասում արդեն քվեարկել է ավելի քան 230 ընտրող

1738 ընտրող ունեցող 31/7 ընտրատեղամասում ընտրությունները անցնում են բնականոն հունով

Ահազանգ 31/9 ընտրատեղամասից․ հանձնաժողովը պարզաբանում է արձանագրված խնդիրը