ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք

Ռուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հաղորդում են ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Սևծովյան շրջանում օգտագործել են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նա հայտնել է նաև երկրի տարբեր շրջաններում ռուսական տանկերի, զրահափոխադրիչների և ուղղաթիռների խոցման մասին:

Ռուսաստանի հայտարարած ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է: Ուկրաինայի որոշ բնակավայրեր անցել են ռուսական ուժերի վերահսկողության տակ, հաղորդվում է զինտեխնիկայի տեղաշարժի և ռազմական օբյեկտների թիրախային խոցման մասին: Առանձին շրջաններում Ռուսաստանի և Ուկրաինայի ուժերի միջև մարտեր են ծավալվում: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և մի շարք քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշան:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան