ՌԴ դեսպանությունը վրդովմունք է հայտնել՝ կապված այն մեղադրանքների հետ, թե ռուսական կողմն առնչություն ունի Սուրմալուի ողբերգության հետ

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը վրդովմունք է հայտնել՝ կապված այն մեղադրանքների հետ, թե ռուսական կողմն առնչություն ունի Սուրմալուի ողբերգության հետ, ինչի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ողբերգությանը ներգրավվածության մեջ

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։

Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում