ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձը


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը։ Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը, ըստ ԱԴԾ-ի, հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից:

Ռուսական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ նա ծրագրել է պայթեցնել Սերգեյ Ակսյոնովի մեքենան, գրում է kommersant.ru-ն։

Պարզվել է, որ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ծնված 1988թ.: ԱԴԾ-ն նշում է, որ նա Ուկրաինայի տարածքում հետախուզադիվերսիոն գործունեության դասընթաց է անցել։

Հրապարակված տեսանյութում տղամարդն ասում է, որ իրեն հավաքագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2022 թվականի դեկտեմբերին։

«Ես հանձնարարություն եմ ստացել գնալ Ղրիմ՝ Սիմֆերոպոլ»,- պատմել է տղամարդը։

Նրա խոսքով՝ ինքը աշխատանք է գտել քաղաքում և սպասել է հետագա հրահանգների։ Նա պետք է ականապատեր մեքենան և այն դներ Ղրիմի ղեկավարի ավտոշարասյան ճանապարհին:

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան