ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր

Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է, որ Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կդիտարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը  Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը