ՌԴ ԱԳՆ-ն Բելգորոդի վրա հարձակումը «ահաբեկչություն» է որակել

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է ուկրաինական կողմի հարձակմանը Բելգորոդի վրա, այն որակել «ահաբեկչություն»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեն Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փաստով քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի ահաբեկչական գործողություն հոդվածով, և որ Ուկրաինայի իշխանությունները և հարձակման համար պատասխանատուները պատիժ կկրեն օրենքին համապատասխան։

«Կրկին կոչ ենք անում բոլոր պատասխանատու կառավարություններին և պրոֆիլային միջազգային կառույցներին՝ հանդես գալ այս դաժան ահաբեկչության վճռական դատապարտմամբ և հրապարակայնորեն հեռու մնալ նման հանցագործություններ կատարող Կիևի ռեժիմից և նրա արևմտյան հրահանգիչներից»,- ասված է հայտարարության մեջ։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ