ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ Ղրիմում ընտրությունների մասին Անկարայի հայտարարությանը․ համապատասխան հետևություններ ենք անում, որոնք չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի ԱԳՆ արտահայտություններից Ղրիմում կայացած ընտրությունները չընդունելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը:

«Մենք երբեք անուշադրությանչենք մատնում նման հայտարարությունները: Եթե նրանց չի հոգնեցրել Մոսկվայից լսել համապատասխան նկատողությունները, հիշեցումները և հանդիմանությունները, նշանակում է նրանք համբերատար են: Սակայն դա ուրիշ ոչնչի չի բերում, բացի նրանից, որ մենք համապատասխան հետևություններ ենք անում, որոնք, ակնհայտորեն չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարան հայտարարել էր, որ ՌԴ Պետդումայի՝ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն Թուրքիայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:

Նշենք, որ ՌԴ ԿԸՀ-ն այսօր ավելի վաղ հրապարակել էր խորհրդանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` 8-րդ գումարման Պետդումա են անցնում 5 կուսակցություն և ևս 3 կուսակցության մեկական ներկայացուցիչ

Related posts

Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը