Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական, միաժամանակ ականների ու վտանգ ներկայացնող այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մեծ շեն և Ճանկաթաղ բնակավայրերին հարակից տարածքներում:
Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ կիրականացնի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել