Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը

Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի  ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:

«Լուրերը թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա գտնվելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը, դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում:

«Իտալիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ ԱդրբեջանիՀայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը և հուսով էոր այն ամբողջությամբ կպահպանվիՄենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հույսովոր դրանք նոր ուղի կբացեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարությունումԻտալիայի ԱԳՆն նաև նշել էորորպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրիր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահ երկրներին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ