Ռազմական դրության երկարաձգումը իշխանության պահպանմա՞ն, թե՞ ազգային անվտանգության երաշխիք

Այսօր Ազգային ժողովում կայացել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստը, որի քննարկման թեման ռազմական դրությունը չեղարկելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումն էր. հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանն է: Նշենք, որ որոշման նախագիծը ստորագրել են ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, այնպես էլ «Լուսավոր Հայաստանից» ընտրված խորհրդարանականները:
Աբովյանը նշեց, որ ռազմական դրությունը չի համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին եւ մեծ խոչընդոտ է բոլոր քաղաքական գործընթացների համար
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները ռազմական դրության ռեժիմի երկարաձգումը պայմանավորեցին լայնածավալ զորավարժությամբ, որը նախաձեռնել են հարեւան երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան: Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ինչն է փոխվել, որ ընդդիմությունը մշակել է այս նախագիծը. չէ՞ որ ռազմական դրությունն օգնում էր ընդդիմադիր առաջնորդներին բանակը խառնել քաղաքական հարցերին:

Related posts

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. վարչապետը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացից