Ադրբեջանցի տղամարդ է պայթել ականի վրա

Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում ադրբեջանցի տղամարդ է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին։

41-ամյա Իման Բախշալիևը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, երբ կողքին ական է պայթել։ Տղամարդուն ոտքը ծնկից ներքև անդամահատել են։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Մարտի 3-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ակնայում (Աղդամ)։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:

Related posts

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում

Կլինեն հոսանքազրկումներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը