Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մայիսի 28-ին՝ ժամը 17:18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։

Related posts

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի