Ջերմաստիճանն օգոստոսի 29-ին կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին նույնքան կբարձրանա

Օգոստոսի 28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում օգոստոսի 28-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի և 30-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Related posts

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին