Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման:

Կանադայի կառավարության ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոբում գրել է, որ Աֆեյանի հետ խոսել են նաև բնակչությանը պատվաստելու նպատակով տարվող աշխատանքների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելու համար: Թրյուդոն նշել է, որ պատվաստումներն իրենց համար խիստ առաջնահերթ են:

Միաժամանակ Նուբար Աֆեյանը Թվիթերի իր միկրոբլոգում նույնպես գրառում  է արել: Նա ողջունել է Կանադայի վարչապետի հետ կապի հաստատումը և կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց առաջընթացի, մասնավորապես՝ Կանադայում «Մոդեռնայի» արտադրության նպատակով գործարանի կառուցմանը վերաբերող թեմայի քննարկումը:

Related posts

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների

Մահացել է ռեփեր և հասարակական գործիչ Միշա Մավաշին

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը