Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված զինծառայողներից 2-ի աճյունները գտնվել են Ջաբրայիլում: Նրանց մարմիններն անճանաչելի են և նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու ինքնությունը: Որոտանի հատվածում հայտնաբերված զինծառայողի՝ Արսեն Մամիկոնյանի ինքնությունը ճանաչել է որոնողական խմբի ուղեկցողը: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում առայսօր հայտնաբերվել են 1238 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-մանրամասնեց  Թադևոսյանը։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը