Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով ՝այս մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանների ճշգրտումը: Չավուշօղլուն հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել, 5 սկզբունքի շուրջ համաձայնության են եկել՝ հավելելով, որ արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում