Պուտին-Էրդողան զրույցից հետո ԼՂ թեման քննարկել են նաև Լավրովն ու Չավուշօղլուն

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրը։

«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկվել են այն թեմաները, որոնք շոշափվել են մեր նախագահի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ու պայմանավորվել են հետևել դրանց»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր
Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի
11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում, ինչպես
նաև Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը ՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական
զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի
վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը:

 

Related posts

Հրմշտոց ԱԺ-ում. Հակոբ Արշակյանը և Լևոն Քոչարյանը վիճեցին

Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է