Պեկինում, Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ, «պատահաբար» միացված միկրոֆոնը թույլ է տվել լսել Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների զրույցը անմահության մասին։
Bloomberg-ի փոխանցմամբ, ֆրագմենտում հնչել են հետևյալ խոսքերը․
-Սի Ծինփին․«Ավելի վաղ մարդիկ հազվադեպ էին ապրում մինչև 70 տարեկան, բայց այսօր 70-ում դեռ երեխա ես»։
— Վլադիմիր Պուտին. «Բիոտեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մարդու օրգանները կարելի է մշտապես փոխպատվաստել, և մարդիկ կկարողանան ապրել ավելի երկար ու նույնիսկ հասնել անմահության»։
Սի Ծինփինը հավելել է, որ գիտական ուսումնասիրությունները կանխատեսում են մինչև 150 տարեկանը ապրելու հնարավորություն։ Դրանից հետո հեռարձակման կադրերը փոխվել են։
📌 Հետագայում մամուլի ասուլիսում Պուտինը հաստատել է նման զրույցի փաստը՝ նշելով, որ օրգանների փոխպատվաստման տեխնոլոգիաները իրական հույս են տալիս կյանքի զգալի երկարացման համար։
👉 Նախկինում ևս հաղորդվել էր, որ Ռուսաստանում մշակվում են նոր հատուկ դեղերի հասցեական առաքման համակարգեր, որոնք նույնպես ուղղված են առողջության և կյանքի երկարացմանը։