Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Հաղորդում է Ռոյթերզը։

Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։

«Armani Group-ը անսահման վշտով հայտարարում է իր ստեղծողի, հիմնադրի և անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին», – ասվում է նրա հիմնադրած ընկերության հայտարարության մեջ։

Related posts

Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան

Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին