Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Գոհունակությամբ արձանագրվել է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ‘ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», – ասվում է հաղորդագրությունում:

Related posts

Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ

ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել