Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մանրամասն մտքեր են փոխանակվել Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված իրավիճակի շուրջ։

Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Ռուսաստանի կողմից այդ գործարքի գործողությունը կասեցնելու որոշման պատճառների մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել Սևաստոպոլում ռուսական Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքների և նավերի վրա հարվածների իրականացման հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև Կիևից ստանալ նախկին պայմանավորվածությունների անշեղ պահպանման իրական երաշխիքներ, մասնավորապես՝ ռազմական նպատակներով հումանիտար միջանցքը չօգտագործելու մասին։

ՌԴ նախագահը հստակեցրել է. միայն դրանից հետո հնարավոր կլինի դիտարկել Սևծովյան նախաձեռնության շրջանակներում աշխատանքը վերսկսելու հարցը։

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների

Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ