Պուտինն ԱՊՀ-ին կոչ է արել մեծացնել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ երկրներում համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում։

«Առաջնահերթ խնդիր ենք համարում տեղեկատվական անվտանգության ոլորտում համատեղ տեխնոլոգիական ռեսուրսի ստեղծումը։ Նաև առաջարկում ենք համագործակցության շրջանակում սկսել նախագծեր իրականացնել քաղաքային միջավայրի թվայնացման պետական կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում»,- ասել է Պուտինը Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում։

Ուրբաթ Աստանայում կայացել է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը: Այն նախաձեռնել է Մոսկվան՝ Ռուսաստանի Դաշնության և տարածաշրջանի հինգ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում