Պուտինն Ալիևին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել նրան վերընտրման կապակցությամբ:

«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ պետական նման բարձր պաշտոնում աշխատելիս:

Հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա զարգացման հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Պուտինի անունից Ալիևին նաև շնորհավորական հեռագիր է ուղարկվել:

Related posts

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահին

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն