Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել Ուկրաինայում՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին լեհական PAP պարբերականի հետ հարցազրույցում:

«Նա ընդհանրապես չի ցանկանում ավարտել այս պատերազմը։ Ավելին՝ նա մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով։ Նա ուզում է առաջ գնալ»,- ասել Է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները Եվրոպայի վրա հարձակվելու ծրագրերի բացակայության մասին ամենավտանգավոր ազդանշանն են, որը չի կարելի անտեսել: Նրա խոսքով՝ աշխարհը ոչ թե պետք է «ստուգի» այդ խոսքերի իսկությունը, այլ պարտավոր է կանգնեցնել Ռուսաստանին. Առաջին հերթին դա վերաբերում է ԱՄՆ-ին և այլ գործընկերների:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը