Պուտինը Մակրոնին ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Պուտինը Մակրոնին ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը, երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նա Ֆրանսիայի նախագահին ասել է, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը, բայց այն պետք է տեղի ունենա ոչ թե  Չեռնոբիլում, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով կամ երրորդ երկրում:

Նշենք, որ դա Պուտինի և Մակրոնի չորրորդ հեռախոսազրույցն է վերջին 10 օրվա ընթացքում։ Այն տևել է 1 ժամ 45 րոպե:

Related posts

Արթիկում առատ կարկուտ է տեղացել. տեսանյութ

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին