Պուտինը զորակոչի տարիքը բարձրացրել է մինչև 30 տարեկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գործող օրենսդրությունը փոփոխող դաշնային օրենքը, ինչի արդյունքում 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչի տարիքը 27-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, երկրի ղեկավարի ստորագրած օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։

Մինչ այս տարվա վերջ 27 տարին լրացած անձանց վրա նոր օրենքը չի տարածվի:

ՌԴ-ում զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ, ավելի վաղ ասել էր Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

Related posts

Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին