Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Իսքենդերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ցուցաբերած հետաքրքրության համար հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն մաղթել։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել