ՊՆ-ն հերքում է Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների՝ բարձունք գրավելու լուրը

ՀՀ ՊՆ-ն 1lurer.am-ի խնդրանքով պարզաբանել է որոշ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցիները հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակման մեջ հիշատակված բարձունքը Սևանա լճից ուղիղ գծով մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա է, գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին։

Ինչ վերաբերում է նշված բարձունքին ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների ներկայությանը, ապա ինչպես սահմանագծի ամբողջ երկայնքով, այնպես էլ հենց այդ հատվածում, այլ բարձունքների վրա, մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,- հայտնում են ՊՆ-ից։

Related posts

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում