ՊՆ-ն հերքում է զինծառայողին ստիպողաբար դեղեր տալու տեղեկությունները

Ի պատասխան «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակման՝ ՊՆ-ից հայտնում են, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։
Ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան բուժում է ստանում մասնագիտացված բաժանմունքում, իսկ բժիշկ-մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվում են ըստ բժշկական ցուցումների։
Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։
Անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ավարտից հետո զինծառայողը ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ-ում հանրապետականների նախընտրական արշավին ավելի քան 445 մլն դոլար է հատկացրել

Վրաստանում սկսել է գործել հորդանանյան Royal Jordanian ավիաընկերությունը

2026 թվականի ամառվա շոգը Եվրոպայի քաղաքներում ավելի քան 50 հազար մարդու կյանք է խլել