Պետք է հաշտեցման հասնենք. Պեյչինովիչ-Բուրիչը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and Secretary General of the Council of Europe Marija Pejčinović Burić made a joint announcement at the RA MFA

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ուղղված նախաձեռնությունները ողջունելի է համարում:

«Ինձ խրախուսում են մի շարք հանդիպումները և դրանց հաջորդող հայտարարությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ինչպես, օրինակ՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերողը: Մենք պետք է հաշտեցման հասնենք: Բոլոր նախաձեռնություններն այս ուղղությամբ ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան:

Այս իմաստով ուրախ եմ, որ առաջին վստահության միջոցների կառուցման հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ Վենետիկում մայիսի 16-18-ը՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Մասնակիցները համաձայնեցին շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ նախաձեռնությունների ուղղությամբ»,- ասաց նա:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ նախաձեռնությանն օժանդակելու համար:

Related posts

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խուլիգանության դեպք Փարիզ-Երևան չվերթի օդանավում․ ուղևորը հայհոյել ու ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերել ուղեկցորդուհու նկատմամբ