Պետական պարգևներ՝ մի շարք դատավորների

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ մի շարք դատավորներ պետական պարգևներով են պարգևատրվել:

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
Մխիթար Գոշի մեդալով՝

Հովիկ Սուրենի Շահնազարյանին՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր

Սերգեյ Ժորայի Սահակյանին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Մնացական Հայկի Հարությունյանին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Գարիկ Կարոյի Ավագյանին՝ սնանկության դատարանի դատավոր

Երախտագիտության մեդալով՝

Նաիրա Արտեմի Մարգարյանին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Սարգիս Արմենի Արմենակյանին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ

Խաչիկ Կարապետի Ղազարյանին՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահ»,- ասված է հրամանագրում:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան

Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել