Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվա-Երևան հարաբերությունների մասին:

«Հույս ունեմ` Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- aif.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Խոսելով Հարավային Կովկասի շրջանի մասին` Պեսկովը նշել է.

«Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների` ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել»:

Related posts

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների համաժողովին

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել