Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների բաց մնալու մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։

Վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Հաղորդակցության գիծը բաց է», -նրա խոսքերը «Թվիթերի» իր պաշտոնական էջում մեջբերել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը պատրաստ է (ռուսական կողմի հետ) այնքան հաղորդակցվել, որքան անհրաժեշտ է։

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Հասարակական խորհրդի նիստին քննարկվել են արհեստական բանականության կարգավորման նախագծի մշակման մոտեցումները

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է