ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են 20 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի 2025 թվականի միջոցառումների ծրագրերին, կանխիկ դրամական միջոցների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացմանը, կոնտրեյլերային փոխադրումների կազմակերպման կարգին և ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին առնչվող մի շարք հարցեր։
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2025 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետությունում։

Related posts

Արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն. ՀՀ վարչապետ

Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Միրզոյան

Հետաքրքիր հանդիպում և արդյունավետ քննարկում ունեցանք Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Նիկոլ Փաշինյան