ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ

ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ, այժմ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի հետ։
Հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ տեղի ունեցող փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համլետ Սահակյանի հետասին անցած ճանապարհը, ստանձնած պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմն ու արձանագրված բարձր արդյունքները։
«Շնորհավորելով Համլետ Սահակյանին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել եմ գործընկերային և կառուցողական հետագա փոխգործակցության շարունակականությունը։ Քննարկումների արդյունքում հանգեցինք այն համոզման, որ Ֆինանսների նախարարության հետ ինտեգրված աշխատանքն այլընտրանք չունի, որը նաև ՊԵԿ թիմի հաջողությունն է։
Հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ տեղի ունեցող փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում, կարևորել եմ պարոն Սահակյանի հես միասին անցած ճանապարհը, ստանձնած պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմն ու արձանագրված բարձր արդյունքները։
Հարկային և մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդի համար Համլետ Սահակյանին պարգևատրել եմ «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով։
Կոմիտեի ամբողջ թիմի անունից մաղթել եմ բարի երթ, ուժ ու եռանդ, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ աշխատանքային գործունեության նոր փուլում»,- ասել է նախարարը:

Related posts

Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ