ՊԵԿ-ը 2025-ի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից, ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7 %-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5 %-ով:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 187.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2 %-ով:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից