ՊԵԿ-ը հերքում է հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատարների կուտակումների վերաբերյալ տեղեկությունները

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:

Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ, և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները:

Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել: Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը»,- հայտնում են ՊԵԿ-ից:

Related posts

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Թրամփը դժգոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից. DW