Պեկինը ստիպված կլինի համարժեք քայլեր ձեռնարկել, եթե Վաշինգտոնը շարունակի ճնշման քաղաքականությունը. Վան Ի

Պեկինը ստիպված կլինի համարժեք քայլեր ձեռնարկել ու կգնա մինչև վերջ, եթե Վաշինգտոնը շարունակի Չինաստանի վրա ճնշման քաղաքականությունը՝ Մյունխենում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը:
Վան Ին դատապարտել է Չինաստանի նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի սահմանումը և հույս հայտնել, որ երկու երկրները կգործակցեն:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է մասնակցեն բանակցություններին, և այդ գործընթացում կարևոր դեր պետք է խաղա նաև Եվրոպան:
Վան Ին հավատացրել է, որ Պեկինը Եվրոպան դիտարկում է որպես գործընկեր, այլ ոչ մրցակից:

Related posts

ՀՀ պատվիրակությունը դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո